ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
23.06.2022
«Հայգյուղնախագիծ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Նորքի ջրանցքի վերականգնման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն  2022թ.հուլիսի  8-ին՝ ժամը 12:00-ին, Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Հայգյուղնախագիծ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Նորքի ջրանցքի վերականգնման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման  հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ)։ 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: