12.05.2022
«ՅԱՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Քարաձորի անդեզիտաբազալտների երևակումում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն՝ 2022թ. մայիսի 20-ին՝ ժամը 14:00-ին, Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գեղհովիտ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա՝ «ՅԱՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված Գեղարքունիքի մարզի Քարաձորի անդեզիտաբազալտների երևակումում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: