ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
14.04.2022
«Արագած» գինու-կոնյակի գործարան ՍՊԸ-ի կողմից ներկայացված Արագածոտնի մարզի Փարփի համայնքի տարածքում նախատեսվող գինու կոնյակի գործարանի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն 2022թ ապրիլի 27-ին, ժամը 14։00-ին, ՀՀ Արագածոտնի մարզի, Փարփի համայնքի վարչական շենքում տեղի կունենա «Արագած» գինու-կոնյակի գործարան ՍՊ ընկերության կողմից ներկայացված Արագածոտնի մարզի Փարփի համայնքի տարածքում նախատեսվող գինու կոնյակի գործարանի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: