Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2024 թ. նոյեմբերի 28-ին՝ ժամը 12:00-ին Լոռու մարզի Տաշիր համայնքի Նորաշեն բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Շինվեկտոր» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Լոռու մարզի Տաշիր համայնքի Նորաշեն բնակավայրի կրթահամալիրի կառուցման աշխատանքների վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:
Նախատեսվող գործունեության վերաբերյալ շահագրգիռ հանրության դիտողությունները և առաջարկություններն անհրաժեշտ է ներկայացնել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին:Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում:
Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, հեռ. 011-220-218,էլ.փոստ՝ expertise@env.am ):