Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2023թ. դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2025թ. մայիսի 5-ին՝ ժամը 12:30-ին Գեղարքունիքի մարզի Սևանի համայնքապետարանում տեղի կունենա «Շին Ինժ Սերվիս» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Հանգստի գոտի 1-ին փողոց 1/11 հասցեում նախատեսվող Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի կայանի կառուցման աշխատանքների վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Սևանի համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, հեռ. 011 220 218 էլ.փոստ՝ expertise@env.am):
