ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
31.03.2022
«Ռուսս Ավ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Ապագայի ԱԿԽ հանքավայրի տեղամասի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հաշվետվության վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն 2022թ ապրիլի 14-ին, ժամը 12։00-ին, Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ապագայի համայնքապետարանում կիրականացվի՝ «Ռուսս Ավ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Ապագայի ԱԿԽ հանքավայրի տեղամասի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային ծանուցում և քննարկումներ (4-րդ քննարկում): 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: