ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
09.02.2026
«Նեյչրլ թրեժրս» ՍՊԸ-ի կողմից Կոտայքի մարզի Հատիսի բազալտի հանքավայրում երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2026 թվականի փետրվարի 24-ին՝ ժամը 12:00-ին, Հատիս բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Նեյչրլ թրեժրս» ՍՊԸ-ի կողմից Կոտայքի մարզի Հատիսի բազալտի հանքավայրում երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:
Խնդրում եմ աջակցել և ապահովել ազդակիր համայնքի/բնակավայրի և շահագրգիռ հանրության, համապատասխան մասնագետների մասնակցությունը հանրային լսմանը: 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Աբովյանի համայնքապետարանի  և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին  (հասցե՝ ք. Երևան,  Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am):  հեռ. 011 220 218