ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
27.01.2023
«Մոդուլ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Վեդի ջրամբարի և Վեդի գետի իշխման տակ գտնվող հողատարածքների ներտնտեսային ոռոգման ցանցի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված՝ 2023թ. փետրվարի 8-ին, ժամը 10։00-ին, Արարատի մարզի, Վեդի համայնքապետարանի շենքում (հասցե՝ ՀՀ Արարատի մարզ, ք.Վեդի Թումանյան փ., շ. 6) տեղի կունենա «Մոդուլ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված, Վեդի ջրամբարի և Վեդի գետի իշխման տակ գտնվող հողատարածքների ներտնտեսային ոռոգման ցանցի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ):
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում՝ հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն»  ՊՈԱԿ-ին:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, 011/22-02-17,011/22-02-18: