ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
15.09.2025
«ՄԱԳՆՈԼԻԱ ԿՈՄՖՈՐՏ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Քանաքեռավան բնակավայրում բազմաֆունկցիոնալ բնակելի թաղամասի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N2343-Ն որոշման հավելվածի՝ 2025 թվականի սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11:00-ին, Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Քանաքեռավան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում (հասցեն՝ Քանաքեռավան, 13-րդ փողոց, 4-րդ նրբանցք, 2-րդ շենք) տեղի կունենա «ՄԱԳՆՈԼԻԱ ԿՈՄՖՈՐՏ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Քանաքեռավան բնակավայրում բազմաֆունկցիոնալ բնակելի թաղամասի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Նոր Հաճընի  համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին  (հասցե՝ ք. Երևան,  Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am):  հեռ. 011 220 218