ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
05.06.2025
«Գլոբալ Մեդիա Լաբ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Աշտարակ քաղաքի Ն. Աշտարակեցու փողոց 31 հասցեում բազմաֆունկցիոնալ բնակելի շենքերի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2025 թվականի հունիսի 20-ին՝ ժամը 12:00-ին, Աշտարակ համայնքի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Գլոբալ Մեդիա Լաբ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Աշտարակ քաղաքի Ն. Աշտարակեցու փողոց 31 հասցեում բազմաֆունկցիոնալ բնակելի շենքերի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Աշտարակի համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին  (հասցե՝ ք. Երևան,  Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am):  հեռ. 011 220 218