Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023թ. դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2025թ. նոյեմբերի 17-ին՝ ժամը 11:00-ին Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նորապատ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ԷԼԻՏ ՎՈՒԴ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նորապատ բնակավայրի 5-րդ փողոց 2/22 հողամասում հասարակական նշանակության շինությունների կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Մեծամորի համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am): հեռ. 011 220 218