Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023թ. դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2025թ. նոյեմբերի 18-ին՝ ժամը 15:00-ին, Կոտայքի մարզի Հրազդան համայնքի, Հրազդան բնակավայրի ղեկավարի նստավայրում կկայանա «Էդգար Մայնինգ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Կոտայքի մարզի Լանջաղբյուրի բազալտների հանքավայրի ընդերքօգտագործման թափոնների վերամշակման ՋՏԿ աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ երկրորդ հանրային լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Հրազդանի համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում:
Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am): հեռ. 011 220 218