Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N2343-Ն որոշման հավելվածի՝ 2025թ. հունիսի 20-ին՝ ժամը 12։00-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիսի համայնքապետարանում տեղի կունենա «ԷԿՈՆՈՄ ԷԿՈ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Վարդենիս համայնքի Վարդենիս բնակավայրի թիվ 1 մանկապարտեզի չգործող երկհարկանի մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Վարդենիսի համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am): հեռ. 011 220 218
