ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
09.02.2026
«Ա-ՎԵՐԴԻ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Կորյուն 14 հասցեում նախատեսվող բազմաֆունկցիոնալ հասարակական շենքի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  օրենքի և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման (խմբ. 28.12.23 N 2343-Ն) հավելվածի՝ 2026 թվականի փետրվարի 23-ին՝ ժամը 12։00-ին, Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Ա-ՎԵՐԴԻ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Կորյուն 14 հասցեում նախատեսվող բազմաֆունկցիոնալ հասարակական շենքի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում (2-րդ լսում)։ 
 Խնդրում եմ աջակցել և ապահովել ազդակիր համայնքի/բնակավայրի և շահագրգիռ հանրության, համապատասխան մասնագետների մասնակցությունը հանրային լսմանը: 
Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին    (հասցե՝ ք. Երևան,  Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am):  հեռ. 011 220 218