ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
30.06.2025
«Ի ՍԻ Ի Քաուքազուս» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Արարատյան ջրավազանային կառավարման տարածքի 2025-2030 թթ. կառավարման պլանի նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական էկոլոգիական գնահատման հաշվետվության վերաբերյալ

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023 թ. դեկտեմբերի 28-ի N2343-Ն որոշման հավելվածի՝ 2025 թ. հուլիսի 11-ին՝ ժամը 14:00-ին, Կոտայքի մարզպետարանում (հասցե՝ Կոտայքի մարզ, Հրազդան բնակավայր, Կենտրոն թաղամաս, վարչական շենք), հուլիսի 14-ին՝ ժամը 12:00-ին, Վայոց ձորի մարզպետարանում (հասցե՝ Վայոց ձորի մարզ, Եղեգնաձոր բնակավայր, Շահումյան փ., 5 շ.) և ժամը 15:00-ին, Արարատի մարզպետարանում (հասցե՝ Արարատի մարզ, Արտաշատ բնակավայր, Օգոստոսի 23-ի փ., 60 շ.), տեղի կունենա «Ի ՍԻ Ի Քաուքազուս» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Արարատյան ջրավազանային կառավարման տարածքի 2025-2030 թթ. կառավարման պլանի նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական էկոլոգիական գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումներ:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Գառնու, Արենիի, Եղեգիսի, Եղեգնաձորի, Ջերմուկի, Վայքի, Արարատի, Արտաշատի համայնքապետարանների և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին  (հասցե՝ ք. Երևան,  Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am):  հեռ. 011 220 218