ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
24.06.2022
«Մեգա Սթոուն» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Արագածոտնի մարզի Օթևանի տուֆերի հանքավայրի «Վահանատուֆ» տեղամասում 2022-2023թթ. կատարվելիք երկրաբանական ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն  2022թ հուլիսի 7-ին, ժամը 14:00-ին Արագածոտնի մարզի Մեծաձորի համայնքի Օթևան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում կիրականացվի «Մեգա Սթոուն» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Արագածոտնի մարզի Օթևանի տուֆերի հանքավայրի «Վահանատուֆ» տեղամասում 2022-2023թթ. կատարվելիք երկրաբանական ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ)։ 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: