Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N2343-Ն որոշման հավելվածի՝ 2026 թվականի փետրվարի 27-ին՝ ժամը 15:00-ին Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Առինջ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ԷԿՈ ԱԳՐՈ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Առինջ բնակավայրի Մ.Մկրտչյան թաղամասի 1-ին փողոց 30-32 շինություններ հասցեում 3 բնակելի շենքերի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:
Խնդրում եմ աջակցել և ապահովել ազդակիր համայնքի/բնակավայրի և շահագրգիռ հանրության, համապատասխան մասնագետների մասնակցությունը հանրային լսմանը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Աբովյանի համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am): հեռ. 011 220 218