ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
17.12.2020
Սիրելի գործընկերներ,

սույն թվականի դեկտեմբերի 18-ին, ժամը 15։00-ին ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը կազմակերպում է հանդիպում-քննարկում նախարար Ռոմանոս Պետրոսյանի հետ՝ շրջակա միջավայրի խնդիրներով զբաղվող բնապահպանական կազմակերպությունների և անհատների մասնակցությամբ։ Քննարկման օրակարգային հիմնական հարցերն են. Բնապահպանական արդի հիմնական խնդիրները և դրանցից բխող սպառնալիքները Հայաստանի Հանրապետությունում Շրջակա միջավայրի կառավարման արդյունավետության բարձրացման գործում շահագրգիռ կազմակերպությունների ներգրավման հնարավոր ձևաչափը Այլ (Սևանա լճի էկոհամակարգի վերականգնում, անտառկառավարում, Եղեգիս գետի կիրճի ՓՀԷԿ-եր և այլն) Հանդիպման օրակարգի ձևավորման հարցում ակնկալում ենք մեր գործընկեր կազմակերպությունների ակտիվությունը, ինչպես նաև կառուցողական մոտեցում խնդիրների առաջադրման և դրանց լուծումների հնարավոր տարբերակների քննարկման հարցում։ Հանդիպմանը մասնակցելու համար կարող եք գրանցվել հետևյալ հղումով՝ https://forms.gle/TNC8StNgAcZenTaMA, մինչև դեկտեմբերի 16-ը, ժամը 15։00 Հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումները, հանդիպմանը կարող են մասնակցել 20 կազմակերպություն կամ անհատ գործիչ։ Հանդիպումը տեղի կունենա Շրջակա միջավայրի նախարարությունում Հասցե` ՀՀ, ք.Երևան,0010, Հանրապետության հրապարակ, Կառավարության 3-րդ տուն, հեռ. +374 11 818559, Էլ.հասցե` minenv@env.am