«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը ՏՏ ՄԱՍՆԱԳԵՏԻ հաստիքը համալրելու նպատակով աշխատանքի է հրավիրում ներքոհիշյալ պահանջներին համապատասխանող անձանց:
I. ՆՇՎԱԾ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է.
1. Բարձրագույն կրթություն (ցանկալի է ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա մասնագիտությամբ)
2. Բանակցելու և կազմակերպելու գերազանց ունակություններ
3. Խնդիրներին օպտիմալ լուծում տալու գերազանց ունակություններ
4. Գերազանց (գրագետ) գրավոր և բանավոր հաղորդակցության հմտություններ
5. Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների տիրապետում
6. Վերլուծական և համադրական մտածողություն
7. Տեխնիկական գիտելիքներ
8. Համակարգչի լավ իմացություն (MS Office, Internet և այլ ծրագրեր)
9. ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ
10. Բազմաթիվ հանձնարարությունների միաժամանակյա կատարման կարողություն
11. Ցանկալի է առնվազն 2 տարի IT ոլորտում աշխատանքային փորձ:
II. ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետը գործում Է կազմակերպության տնօրենի անմիջական ղեկավարման ներքո.
2. Իրականացնում է ցանցի վերահսկումը, ապահովում՝ անխափան աշխատանքը,
3. Ապահովում է տեսահսկման համակարգի և անօդաչու սարքի կառավարումը, սպասարկումը և օգտագործումը
4. Տեղադրում, կարգավորում և սպասարկում է ցանցային սարքավորումները,
5. Հետևում է սերվերների անխափան աշխատանքին,
6. Համակարգում տեխնիկական սարքավորումներն սպասարկող ընկերությունների աշխատանքները,
7. Արձագանքում առաջացած ՏՏ ոլորտի խնդիրներին և տալիս համապատասխան լուծումներ,
8. Հետևում է SS ոլորտի նորամուծություններին և կազմակերպությունը համալրում նոր ծրագրերով,
9. Մշակում է ծրագրային և տեխնիկական նոր առաջարկներ,
10. ՀԾ ծրագրի աշխատանքի ընթացքում առաջացած խնդիրներին տալիս է լուծում:
11. Պատրաստում է իրեն մակագրված մտից գրությունները.
12. Կատարում է տնօրենի կողմից տրված' իր գործառույթներից բխող ՀՀ օրենսդրությանը չհակասող այլ հանձնարարություններ:
III. Փաստաթղթերն ընդունվում են մինչև 2020 թվականի մարտի 18-ը ներառյալ, յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը` 09:30-17:30-ը: Մրցույթը կկայանա ս/թ մարտի 26-ին:
IV. Անհրաժեշտ փաստաթղթերն են`
-անձնագիր կամ նույնականացման քարտ և պատճեններ,
-աշխատանքային գրքույկ և պատճեն,
-կրթությունը հաստատող փաստաթուղթը /դիպլոմը և պատճենը/,
-մեկ լուսանկար` 3 x 4 սմ չափսի,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին կամ համապատասխան տեղեկանք,
-տեղեկանք առողջական վիճակի մասին:
V. Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային տարբերակով:
I. Մրցույթին մասնակցելու համար քաղաքացին թղթային տարբերակով ներկայացնում է՝
1)դիմում (ձևը լրացվում է տեղում).
2) հայտարարության մեջ նշված անհրաժեշտ փաստաթղթերի բնօրինակները՝ իրենց պատճենների հետ միասին. ընդ որում, փաստաթղթերի պատճենները համեմատվում են բնօրինակների հետ, որից հետո բնօրինակները վերադարձվում են քաղաքացուն.
Մանրամասների համար կարող եք գրել npdilijan@gmail.com կամ dilijannp@mail.ru էլեկտրոնային հասցեներին կամ զանգահարել /+374/ 268 2–71-71, /+374/ 268 2–70-32 հեռախոսահամարներով: