ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
10.03.2020
Մշակվում  է Կոտայքի մարզի  Աբովյան քաղաքի  վարչական տարածքում Մխիթար Մխիթարյանին պատկանող 3.95 հա սեփական հողատարածքի ոռոգման/գյուղատնտեսական/ նպատակով՝  ստորերկրյա ջրային ռեսուրսից՝  2.63 լ/վ  ջրաքանակով ջրառի նոր ջրօգտագործման  թույլտվության   նախագիծը

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի  նախարարության ջրային ռեսուրսների  կառավարման  գործակալության  կողմից  ՀՀ  ջրային  օրենսգրքի և  Կառավարության 07.03.2003թ. N217–Ն և N218-Ն որոշումների պահանջների  համաձայն  մշակվում  է Կոտայքի մարզի  Աբովյան քաղաքի  վարչական տարածքում Մխիթար Մխիթարյանին պատկանող 3.95 հա սեփական հողատարածքի ոռոգման/գյուղատնտեսական/ նպատակով՝  ստորերկրյա ջրային ռեսուրսից՝  2.63 լ/վ  ջրաքանակով ջրառի նոր ջրօգտագործման  թույլտվության   նախագիծը: 
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա    2020 թվականի մարտի 16-ին, ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն,  5-րդ հարկ, 541 սենյակ:

Շրջակա միջավայրի նախարարություն