ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
07.11.2017
Հայտ ներկայացնելու հրավեր Արարատյան դաշտի ընտրված ձկնաբուծական տնտեսություններում ավտոմատ կառավարման կենտրոնացված, առցանց համակարգի սարքավորումների գնման և տեղադրման համար

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագիրը հայտարարում է Արարատյան դաշտի ընտրված ձկնաբուծական տնտեսություններում ավտոմատ կառավարման կենտրոնացված, առցանց համակարգի սարքավորումների գնման և տեղադրման մրցույթ՝ տեղական կազմակերպությունների, այդ թվում՝ մասնավոր, խորհրդատվական, գիտահետազոտական, կամ դրանց կոնսորցիումների համար: Հետաքրքրված կազմակերպությունները կարող են ներբեռնել հայտի պատրաստման համար անհրաժեշտ փաստաթղթերը հետևյալ հղումներով.
RFP Flow Meters Arm 
Scope of work_ Flow Meters Arm
Instruct to Bidders Flow Meters_Arm