ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
Շրջակա միջավայրի նախարարության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ Կառավարության 07.03.2003թ. N217-Ն և 03.08.2023թ.N1332-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Աղնջաձոր, Արտաբույնք, Գողթանիկ, Եղեգիս, Թառաթումբ, Սալլի, Հերմոն, Շատին և Վարդահովիտ բնակավայրի խմելու-կենցաղային նպատակով Լեռնանցք՝ 1.4, Սև աղբյուր՝ 1.52 և 0.43, Արձաձոր՝ 0.87, Կարտոֆիլի հանդ՝ 0.45, Օբայի՝0.62, Արատես՝ 0.58, Գյումուշ՝ 1.58, Ջանի՝ 1.02 լ/վ աղբյուրներից ջրառ իրականացնելու ջրօգտագործման թույլտվության ստացման նախագիծը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից – 18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացված փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2025 թվականի ապրիլի 22-ին ժամը 16։00-ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:
Շրջակա միջավայրի նախարարություն