ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
Շրջակա միջավայրի նախարարության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ Կառավարության 07.03.2003թ. N217-Ն և 03.08.2023թ. N1332-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է «Տ-Մետալ» ՓԲԸ-ի՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի վարչական տարածքում արդյունաբերական և խմելու-կենցաղային նպատակներով՝ Մարմարիկ գետից և ստորերկրյա ջրային ռեսուրսից՝ համապատասխանաբար՝ 9,7 լ/վ և 3,8 լ/վ ջրառ իրականացնելու ջրօգտագործման թույլտվության ստացման նախագիծը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթերի մշակման աշխատանքներին և փաստաթղթերի նախագծերի նախնական տարբերակներին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից – 18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացված փաստաթղթերի նախագծերի նախնական տարբերակների վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթերի քննարկումը տեղի կունենա 2025 թվականի օգոստոսի 11-ին, ժամը 16.00-ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, թիվ 541 սենյակ։
Շրջակա միջավայրի նախարարություն