ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
04.04.2024
Մշակվում է «Կոտայք» ՋՕԸ-ի՝ Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գեղարդ գյուղի 91.0 հա հողատարածքի գյուղատնտեսական /ոռոգման նպատակով 40.0 լ/վ ջրաքանակով ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման վարչության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և Կառավարության 07.03.2003թ. N217–Ն և N218-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է «Կոտայք» ՋՕԸ-ի՝ Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գեղարդ գյուղի 91.0 հա հողատարածքի գյուղատնտեսական /ոռոգման նպատակով «Յոթաղբյուր» կոչվող բնական աղբյուրից ջրառ իրականացնող «Հով-Խաչ» ՍՊԸ-ի «Յոթաղբյուր-3» փհէկի կողմից հեռացվող ջրաքանակից 40.0 լ/վ ջրաքանակով ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա  2024 թվականի ապրիլի 9-ին ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:

Շրջակա միջավայրի նախարարություն