ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
Շրջակա միջավայրի նախարարության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի, Կառավարության 03.08.2023թ. N1332-Ն և ՀՀ Կառավարության 07.03.2003թ. N217-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է <<Թալին>> ՋՕԸ-ի կողմից՝ Արագածոտնի մարզի Թալին համայնքի Ագարակավան, Կաքավաձոր, Ն.Բազմաբերդ, Վ.Բազմաբերդ, Ն.Սասնաշեն, Վ.Սասնաշեն, Դավթաշեն, Իրինդ և Կարմրաշեն, Շղարշիկ, Գառնահովիտ, Զովասար, Ոսկեթաս բնակավայրերի վարչական տարածքներում գյուղատնտեսական /ոռոգում՝ 529 հա, 168 հա/ նպատակով <<Աշնակի բանդ>> և <<Կարմրաշենի սարի>> սելավատարներից՝ 186.16 լ/վ և 62.41 լ/վ ջրաքանակներով ջրառի ջրօգտագործման թույլտվությունների նախագիծը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթերի մշակման աշխատանքներին և փաստաթղթերի նախագծերի նախնական տարբերակներին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից – 18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացված փաստաթղթերի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթերի քննարկումը տեղի կունենա 2025 թվականի օգոստոսի 18-ին, ժամը 16.00-ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակում:
Շրջակա միջավայրի նախարարություն