ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
21.08.2025
Մշակվում է «Իգիթ» ՍՊԸ-ի՝ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ազատավան բնակավայրի վարչական տարածքում 6.17 լ/վ ջրաքանակով ջրօգտագործման թույլտվության նախագիծը

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարարության կողմից Ջրային օրենսգրքի, Կառավարության 03.08.2023թ. N 1332-Ն և ՀՀ Կառավարության 07.03.2003թ. N217-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է «Իգիթ» ՍՊԸ-ի՝ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ազատավան բնակավայրի վարչական տարածքում արդյունաբերական նպատակով (ջրառի մասով ոչ ջրօգտագործող) և Ախուրյան գետի վտակ Կարմրաքար գետ նախատեսվող ջրահեռացման 6.17 լ/վ ջրաքանակով ջրօգտագործման թույլտվության նախագիծը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթերի մշակման աշխատանքներին և փաստաթղթերի նախագծերի նախնական տարբերակներին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից – 18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացված փաստաթղթերի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթերի քննարկումը տեղի կունենա 2025 թվականի օգոստոսի 26-ին, ժամը 16.00-ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակում:

Շրջակա միջավայրի նախարարություն