13.08.2025
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀՐԱՎԵՐ
Շրջակա միջավայրի պահպանության հարցերով զբաղվող անհատներին, ինչպես նաև բնապահպանական, հասարակական կազմակերպությունների և նախաձեռնող խմբերի ներկայացուցիչներին հրավիրում ենք մասնակցելու «Հայաստանի ազգային կենսաբազմազանության ռազմավարության և գործողությունների պլանի հաստատման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի հանրային քննարկմանը։
- Ամսաթիվ՝ 2025 թ․ օգոստոսի 21
- ժամ՝ 15:00
- Վայր՝ Կառավարական տուն 3, շրջակա միջավայրի նախարարության քննարկումների սրահ
Այս քննարկումը կարևոր հնարավորություն է կիսվելու ձեր դիտարկումներով և առաջարկներով՝ նպաստելով Հայաստանի կենսաբազմազանության պահպանության և կայուն զարգացման ռազմավարական ուղղությունների ձևավորմանը։
Լրացուցիչ մանրամասների համար կարող եք զանգահարել 011818555 / ներքին՝ 5172 հեռախոսահամարով։