ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
Շրջակա միջավայրի նախարարության կողմից Ջրային օրենսգրքի, Կառավարության 03.08.2023թ. N 1332-Ն և ՀՀ կառավարության 07.03.2003թ. N217-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է «Էկոտոմատո» ՓԲԸ-ի՝ Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գողթ բնակավայրի վարչական տարածքում 20.0 հա ոռոգման նպատակով Ազատ գետի Գողթ վտակից 14.0 լ/վ ջրաքանակով ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից – 18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացված փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2025 թվականի ապրիլի 22-ին ժամը 16։00-ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:
Շրջակա միջավայրի նախարարություն