ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
25.08.2025
Մշակվում է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Դրախտիկ բնակավայրի վարչական տարածքում «Աշոտ Իվանյան Գառնիկի» ԱՁ-ի կողմից ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարարության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի, Կառավարության 03.08.2023թ. N1332-Ն և ՀՀ Կառավարության 07.03.2003թ. N217-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Դրախտիկ բնակավայրի վարչական տարածքում «Աշոտ Իվանյան Գառնիկի» ԱՁ-ի կողմից կոմունալ-կենցաղային և գյուղատնտեսական /ոռոգում/ նպատակներով ստորերկրյա ջրային ռեսուրսից համապատասխանաբար՝ 0.3լ/վ և 2.5լ/վ ջրաքանակներով ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթերի մշակման աշխատանքներին և փաստաթղթերի նախագծերի նախնական տարբերակներին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից – 18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացված փաստաթղթերի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթերի քննարկումը տեղի կունենա 2025 թվականի օգոստոսի 29-ին, ժամը 16.00-ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակում:

Շրջակա միջավայրի նախարարություն