ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
Շրջակա միջավայրի նախարարության կողմից Ջրային օրենսգրքի, Կառավարության 03.08.2023թ. N 1332-Ն և ՀՀ Կառավարության 07.03.2003թ. N217-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է Դավիթ Սերոբյանի՝ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Արամուս բնակավայրի վարչական տարածքում 0.18 հա պտղատու այգու և 0.02 հա ջերմոցի ոռոգման և ջրարբիացոման նպատակներով ստորերկրյա ջրային ռեսուրսից՝ 1.23 լ/վ ջրաքանակով ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթերի մշակման աշխատանքներին և փաստաթղթերի նախագծերի նախնական տարբերակներին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից – 18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացված փաստաթղթերի նախագծերի նախնական տարբերակների վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթերի քննարկումը տեղի կունենա 2025 թվականի օգոստոսի 8-ին, ժամը 16.00-ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, թիվ 541 սենյակ։
Շրջակա միջավայրի նախարարություն