Շրջակա միջավայրի նախարարությունը, որը գտնվում է ՀՀ, ք.Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարության տուն 3 հասցեում, 2026 թվականին Հայաստանում անցկացվելիք «Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP-17) կազմակերպչական աշխատանքներին մասնակցելու նպատակով սույն հայտարարությամբ նախատեսված պայմաններին բավարարող կազմակերպություններին հրավիրում է համագործակցության։
Ընտրված կազմակերպությանը (կազմակերպություններին) կառաջարկվի կնքել համագործակցության նախնական պայմանագիր: Համագործակցության տեխնիկական առաջադրանքը ներկայացված է սույն հայտարարության Հավելված №4-ում։
Սույն հայտարարության շրջանակներում մասնակիցներին ներկայացվող պայմաններն են՝
- Մասնակցության դիմում (ձևաչափը` համաձայն սույն հայտարարության Հավելված №1-ի), որում նշվում է մասնակցի անվանումը, ՀՎՀՀ-ն, գործունեության հասցեն, կապի միջոցները, էլեկտորնային փոստի հասցեն: Դիմումին կցվում է պետական գրանցման վկայակայի պատճենը.
- Կազմակերպությունը պետք է պետական գրանցում ստացած լինի մասնակցության դիմումը ներկայացնելուն նախորդող առնվազն երկրորդ տարում.
- Կազմակերպությունը կամ տվյալ կազմակերպության հիմնական աշխատակազմը (առնվազն 3 աշխատակից) պետք է ունենա նախկինում պատշաճ կատարված նմանատիպ առնվազն երկու պայմանագիր և դրա կատարումը հավաստող՝ պայմանագրի պատվիրատուի կողմից տրամադրված տեղեկանք: Նմանատիպ պայմանագիր է համարվում վերջին 5 տարվա ընթացքում ազգային կամ միջազգային հանրային նշանակության զանգվածային միջոցառումների կազմակերպումը, որի հիմնական մասնակիցների թիվը մեկ պայմանագրով գերազանցել է 2000-ը։ Նախկինում նմանատիպ պայմանագրերի պատշաճ կատարման վերաբերյալ տեղեկատվության ներկայացման ձևաչափը համաձայն սույն հայտարարության Հավելված №2-ի.
- Կազմակերպության պորտֆոլիոն.
- Տեղեկանք կնքվելիք պայմանագրի կատարման համար առաջարկվող հիմնական աշխատակազմի մասին (ձևաչափը` համաձայն սույն հայտարարության Հավելված №3-ի), հիմնական աշխատակազմի ինքնակենսագրականները (CV) և հաստատած գրավոր համաձայնությունները` իրականացվելիք աշխատանքներում վերջիններիս ներգրավվելու մասին։ Թիմի անդամները պետք է ունենան առնվազն 5 տարվա աշխատանքային փորձով՝ որպես միջոցառումների կազմակերպիչ, ինչպես նաև թիմը պետք է ունենա փորձ մաքսային, էներգամատակարարման և լոգիստիկայի կառավարման ոլորտում։ Հայտերի ներկայացումից հետո անձնակազմի ցանկացած անդամի համարժեք փոփոխությունը պարտադիր է, ինչը պետք է համաձայնեցվի շրջակա միջավայրի նախարարության հետ։ Սույն պայմանի խախտումը հիմք է պայմանագրի չկնքման կամ կնքված պայմանագրի լուծման։
- Հիմնական աշխատակազմի անգլերենի իմացությունը պարտադիր է։
Սույն հայտարարությամբ պահանջվող փաստաթղթերը լիարժեք ներկայացրած մասնակիցները կընդգրկվեն ընդլայնված ցուցակում Հաշվի առնելով մասնակիցների փորձառությունները կկազմվի մասնակիցների կարճ ցուցակ, որոնց հետ վարվելու է հարցազրույց։ Հարցազրույցի ժամկետի և ձևաչափի վերաբերյալ մասնակիցները կծանուցվեն էլեկտրոնային փոստով։
Համագործակցության նախնական պայմանագիր առաջարկվելու է կնքել այն կազմակերպությանը (կազմակերպություններին), որ(ոնք)ը հարցազրույցի արդյունքներով կճանաչվի լավագույնները։
Ընտրված մասնակից(ներ)ը որոշվում է(են) սույն հայտարարությամբ պահանջվող փաստաթղթերը լիարժեք ներկայացրած մասնակիցների ընդլայնված ցանկում ընդգրկված բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցներից։
Սույն ընթացակարգին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` secretariat@env.am էլեկտրոնային փոստի միջոցով կամ էլեկտրոնային կրիչով մինչև 2025 թվականի սեպտեմբերի 2-ը, ժամը 10:00-ն։ Էլեկտրոնային կրիչով հայտերն անհրաժեշտ է ներկայացնել ստացականով՝ ՀՀ, ք.Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարության տուն 3, 529 սենյակ հասցեով։ Վերջնաժամկետից հետո ներկայացված հայտերը քննարկման ենթակա չեն։ Փաստաթղթերը կարող են ներկայացվել հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով:
Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել աշխատանքային խմբի քարտուղար` Ռոման Չոբանյանին։
Հեռախոս` 011-81-85-29, +37494559902:
Էլ.փոստ` secretariat@env.am։
Շրջակա միջավայրի նախարարություն