ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
23.04.2025
Մշակվում է «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի՝ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ բնակավայրի վարչական տարածքում ջրառ իրականացնելու ջրօգտագործման թույլտվության ստացման նախագիծը

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարարության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ Կառավարության 07.03.2003թ. N217-Ն և 03.08.2023թ. N1332-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի՝ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ բնակավայրի վարչական տարածքում արդյունաբերական և խմելու-կենցաղային նպատակներով՝ Կուրիս՝ 1,5 մլնմ3/տ, Վահրավար՝ 2,5 մլնմ3/տ, Արաքս գետերից՝ 4,11,5 մլնմ3/տ և ստորերկրյա ջրային ռեսուրսից՝ 156լ/վ ջրառ իրականացնելու ջրօգտագործման թույլտվության ստացման նախագիծը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից – 18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման  և պահպանության  մարմին  (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացված փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2025 թվականի ապրիլի 28-ին ժամը 16։00-ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ: 

Շրջակա միջավայրի նախարարություն