ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
03.02.2026
Մշակվում է «Արագածոտն» ՋՕԸ-ի՝ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Ոսկեհատ բնակավայրի վարչական տարածքում 9.84 լ/վ ջրաքանակներով ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարարության կողմից Ջրային օրենսգրքի, Կառավարության 03.08.2023թ. N 1332-Ն և ՀՀ Կառավարության 07.03.2003թ. N217-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է «Արագածոտն» ՋՕԸ-ի՝ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Ոսկեհատ բնակավայրի վարչական տարածքում 48 հա հողատարածքի ոռոգման համար՝ ստորերկրյա ջրային ռեսուրսից՝ 9.84 լ/վ ջրաքանակներով ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթերի մշակման աշխատանքներին և փաստաթղթերի նախագծերի նախնական տարբերակներին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից-18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման  և պահպանության  մարմին  (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացված փաստաթղթերի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթերի քննարկումը տեղի կունենա 2026 թվականի փետրվարի 9-ին,  ժամը  16։00-ին,  Կառավարական  3-րդ տուն,  5-րդ  հարկ, 541 սենյակում:

Շրջակա միջավայրի նախարարութ