ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
17.11.2025
Մշակվում է «Լորագետ ՀԷԿ» ՍՊԸ-ի՝ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Սառնակունք բնակավայրի վարչական տարածքում՝ «Սիսական» փհէկի շահագործման նպատակով Որոտան գետի Դալի վտակից՝ 557,836 լ/վ ջրառ իրականացնելու ջրօգտագործման թույլտվության ստացման նախագիծը

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարարության կողմից  ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ Կառավարության 07.03.2003թ. N217-Ն և 03.08.2023թ. N1332-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է «Լորագետ ՀԷԿ» ՍՊԸ-ի՝ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Սառնակունք բնակավայրի վարչական տարածքում՝ «Սիսական» փհէկի շահագործման նպատակով Որոտան գետի Դալի վտակից՝ 557,836 լ/վ ջրառ իրականացնելու ջրօգտագործման թույլտվության ստացման նախագիծը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից – 18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման  և պահպանության  մարմին  (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացված փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2025 թվականի նոյեմբերի 21-ին ժամը 16:00-ին, 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:

 Շրջակա միջավայրի նախարարություն