ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
Շրջակա միջավայրի նախարարության կողմից Ջրային օրենսգրքի, Կառավարության 03.08.2023թ. N1332-Ն և ՀՀ Կառավարության 07.03.2003թ. N217-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է «Էջմիածին» ՋՕԸ-ի՝ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Գեղակերտ բնակավայրի՝ 305.13 հա և Հայթաղ բնակավայրի՝ 221.9 հա գյուղատնտեսական /ոռոգման նպատակով ստորերկրյա ջրային ռեսուրսներից 371.0 լ/վ և 245.5 լ/վ ջրաքանակներով ջրառի ջրօգտագործման թույլտվությունների նախագծերը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթերի մշակման աշխատանքներին և փաստաթղթերի նախագծերի նախնական տարբերակներին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից – 18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացված փաստաթղթերի նախագծերի նախնական տարբերակների վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթերի քննարկումը տեղի կունենա 2025 թվականի օգոստոսի 4-ին, ժամը 16.00-ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, թիվ 541 սենյակ։
Շրջակա միջավայրի նախարարություն