ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
16.06.2025
Քննարկման հրավեր. Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP 17) կազմակերպման և անցկացման ընթացիկ աշխատանքներ

Շրջակա միջավայրի ոլորտում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների հարգելի գործընկերներ,  տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հունիսի 19-ին՝ ժամը 11:00-ին, Շրջակա միջավայրի նախարարությունում կկայանա հանդիպում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Հանդիպման նպատակն է քննարկել Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP 17) կազմակերպման և անցկացման ընթացիկ հարցերը:
Հանդիպումը կվարեն Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP 17) կազմակերպման և անցկացման կոմիտեի Վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանը և շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը։
Շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին սիրով հրավիրում ենք մասնակցելու քննարկմանը:
Ձեր մասնակցությունը կարող եք հաստատել զանգահարելով +374 11 818 555 (5172) հեռախոսահամարով: