ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
Շրջակա միջավայրի նախարարության կողմից Ջրային օրենսգրքի, Կառավարության 03.08.2023թ. N 1332-Ն և ՀՀ Կառավարության 07.03.2003թ. N217-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է «Արագածոտն» ՋՕԸ-ի՝ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Օշական բնակավայրի վարչական տարածքում 59 հա հողատարածքի ոռոգման համար՝ ստորերկրյա ջրային ռեսուրսից՝ 12.09 լ/վ ջրաքանակներով ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթերի մշակման աշխատանքներին և փաստաթղթերի նախագծերի նախնական տարբերակներին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից-18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացված փաստաթղթերի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթերի քննարկումը տեղի կունենա 2026 թվականի փետրվարի 9-ին, ժամը 16։00-ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակում:
Շրջակա միջավայրի նախարարութ