11.09.2025
Մշակվում է քաղաքացի Ալիկ Բայազյանի՝ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի վարչական տարածքում ստորերկրյա ջրային ռեսուրսից՝ 10.4 հեկտար հողատարածքի ոռոգման նպատակով՝ 15.65 լ/վ ջրաքանակով ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
Շրջակա միջավայրի նախարարությունը ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ Կառավարության 07.03.2003թ. N217-Ն և 03.08.2023թ. N1332-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է քաղաքացի Ալիկ Բայազյանի՝ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի վարչական տարածքում ստորերկրյա ջրային ռեսուրսից՝ 10.4 հեկտար հողատարածքի ոռոգման նպատակով՝ 15.65 լ/վ ջրաքանակով ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը:
Ծանուցմամբ ներկայացված փաստաթղթերի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթերի քննարկումը տեղի կունենա 2025 թվականի սեպտեմբերի 15-ին, ժամը 16.00-ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակում:
Շրջակա միջավայրի նախարարություն