ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
17.11.2025
Մշակվում է Արտաշես Մարտիրոսյանի կողմից՝ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Գավառ քաղաքի վարչական տարածքում՝ ստորերկրյա ջրային ռեսուրսից՝ ջրառ իրականացնելու ջրօգտագործման թույլտվության ստացման նախագիծը

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարարության կողմից  ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ Կառավարության 07.03.2003թ. N217-Ն և 03.08.2023թ. N1332-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է Արտաշես Մարտիրոսյանի կողմից՝ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Գավառ քաղաքի վարչական տարածքում՝ արդյունաբերական և գյուղատնտեսական/ոռոգում/ նպատակներով՝ ստորերկրյա ջրային ռեսուրսից՝ համապատասխանաբար 0,331 լ/վ և 1,25 լ/վ ջրառ իրականացնելու ջրօգտագործման թույլտվության ստացման նախագիծը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից – 18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման  և պահպանության  մարմին  (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացված փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2025 թվականի նոյեմբերի 21-ին ժամը 16:00-ին, 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:

 Շրջակա միջավայրի նախարարություն