Новости
-
27 август 2020 В Армении начинается сезон любительской охоты Հայաստանում մեկնարկում է սիրողական որսաշրջանը Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ստորագրել է Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքներից) որսի կենդանիների համար նախատեսվող 2020-2021 թվականների օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրամանը։
-
27 август 2020 Погода в Армении Прогноз погоды на ближайшие 5 дней (27.08-01.09.2020) Եղանակը Հայաստանում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (27.08-01.09.2020թթ.) Հանրապետության տարածքում՝ Օգոստոսի 27-ի ցերեկը, 28-31-ին, սեպտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ Օգոստոսի 27-ի ցերեկը, 28-31-ին, սեպտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ավելին
-
27 август 2020 Про убитого бурого медвежонка Գորշ արջի սպանված ձագի վերաբերյալ ԱԺ նախկին պատգամավոր Լ. Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր Հայաստանի «Կարմիր գրքում» գրանցված, գորշ արջի սպանված ձագի վերաբերյալ տեսանյութ։ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հրատապ հանձնարարականով համապատասխան գրություններ կուղարկվեն ՀՀ Ոստիկանություն և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ դեպքը մանրամասն ուսումնասիրելու և հանգամանքները պարզելու համար։
-
26 август 2020 Погода в Армении Прогноз погоды на ближайшие 5 дней (26-31.08.2020) Եղանակը Հայաստանում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (26-31.08.2020թթ.) Հանրապետության տարածքում՝ Օգոստոսի 26-ի ցերեկը, 27-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 26-ի ցերեկը, 27-29-ին աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ Օգոստոսի 26-ի ցերեկը, 27-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ավելին
-
25 август 2020 Демонтированное здание Ապամոնտաժված շինություն Սևանա լճի ափամերձ հատվածներում ապօրինի շենք-շինությունների ապամոնտաժումը գործնական փուլում է։ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի՝ «Սևան» ազգային պարկ» այցի ժամանակ տեղում վերհանվեց ափամերձ հատվածի ապօրինի կառուցապատման դեպք։