Նորություններ
-
19 նոյեմբեր 2025
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է «Ռիոյից Բելեմ. սիներգիկ գործողություններ էկոհամակարգերի վերականգնման և կլիմայական կայունության համար» բարձր մակարդակի միջոցառմանը
Միջոցառումը միտված էր ընդգծելու Ռիոյի երեք կոնվենցիաների փոխկապակցվածությունը, ինչպես նաև ներկայացնելու այն քայլերը, որոնք երկրների կողմից ձեռնարկվում են համակցված գործողությունների համար՝ նպատակ ունենալով առաջ մղել կլիմայի, կենսաբազմազանության և հողային ռեսուրսների պահպանման համաշխարհային օրակարգերը։
-
19 նոյեմբեր 2025
Սիգի բնօգտագործման վճարների դրույքաչափերը փոփոխության են ենթարկվել
Սիգի բնօգտագործման վճարների դրույքաչափերը փոփոխության են ենթարկվել։ 2026 թվականի հունվարի 1-ից դրույքաչափն ավելացվել է մոտ 3 անգամ՝ դառնալով 1 կգ-ի համար 200 դրամ՝ գործող 65 դրամի փոխարեն։
-
19 նոյեմբեր 2025
2025 թվականի ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-ից մինչև 2026 թվականի ՓԵՏՐՎԱՐԻ 1-ը Սևանա լճում խստիվ արգելվում է սիգի արդյունագործական որսը
Այս որոշումը ռազմավարական քայլ է Սևանի կենսաբազմազանությունը երաշխավորելու համար։ Այն ուղղված է հիմնականում սիգի բնական վերարտադրությանն աջակցելուն՝ դրանով իսկ ապահովելով լճի ձկնային պաշարների կայուն և արդյունավետ վերականգնումը։
-
19 նոյեմբեր 2025
Կայացել է «Հայաստանի՝ Եվրոպայի շրջակա միջավայրի գործակալության (ՇՄԵԳ) հետ համագործակցության օգուտները» խորագրով աշխատաժողովը
«ԵՄ-ն՝ հանուն կանաչ վերականգնման» ծրագրի շրջանակներում կայացել է «Հայաստանի՝ Եվրոպայի շրջակա միջավայրի գործակալության (ՇՄԵԳ) հետ համագործակցության օգուտները» խորագրով աշխատաժողովը։
-
19 նոյեմբեր 2025
Նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Նեպալի կլիմայի և գյուղատնտեսության նախարար Մադան Պրասադ Պարիյարին
Բրազիլիայում ընթացող COP30-ի շրջանակում նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Նեպալի կլիմայի և գյուղատնտեսության նախարար Մադան Պրասադ Պարիյարին։