Նորություններ
-
28 հոկտեմբեր 2025
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը
Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձ են կատարել շրջակա միջավայրի պահպանության ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության ընթացքին և դրա հետագա զարգացման հնարավորություններին։
-
27 հոկտեմբեր 2025
ՇՄՆ էկոպարեկային ծառայության աշխատակիցների կողմից հայտնաբերել են ապօրինի 67 հատ խեցգետնաորսիչ և 18 հատ ձկնորսական ցանց
ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության «Սևան» ազգային պարկ» տեղամասի աշխատակիցները Սևանա լճում՝ Հայրավանքին հարող տարածքում, հայտնաբերել են ապօրինի 67 հատ խեցգետնաորսիչ և 18 հատ ձկնորսական ցանց։
-
27 հոկտեմբեր 2025
Լրագրողական այց «Խոսրովի անտառ» պետական արգելոց
Հարգելի՛ գործընկերներ, Շրջակա միջավայրի նախարարությունը համագործակցելով Կովկասի բնության հիմնադրամի հետ, հոկտեմբերի 29-ին, ժամը 10։00-ին հրավիրում է «Խոսրովի անտառ» պետական արգելոց լրագրողական այցի՝ նոր բարեկարգված արահետով քայլարշավ դեպի Վահանգնի և Աստղիկի ջրվեժներ։
-
27 հոկտեմբեր 2025
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է միջազգային գործընկերների հետ
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին, Հայաստանում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) Ասիայի և Ամերիկայի բաժնի ղեկավար, դեսպան Առնո Վիկիին, SDC Հարավային Կովկասի տարածաշրջանային համագործակցության գրասենյակի տնօրեն Բարբարա Բյոնին, փոխդեսպան Ուրսուլա Լոյբլին և ազգային ծրագրերի պատասխանատու Համազասպ Դանիելյանին։
-
27 հոկտեմբեր 2025
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը մասնակցել է «Կալիից Բելեմ — համահունչ գործունեություն կենսունակ մոլորակի համար» խորագրով հանդիպմանը
Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Գիտական, տեխնիկական և տեխնոլոգիական խորհրդատվության օժանդակ մարմնի 27-րդ նիստի շրջանակում Պանամայում Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը մասնակցել է «Կալիից Բելեմ — համահունչ գործունեություն կենսունակ մոլորակի համար» խորագրով հանդիպմանը՝ ներկայացնելով Հայաստանի առաջնահերթությունները և դիրքորոշումները։