Նորություններ
-
25 ապրիլ 2025 Շրջակա միջավայրի նախարարությունն անտառածածկ տարածքներն աղբից մաքրելու ծավալուն միջոցառում է նախաձեռնել Հարգելի՛ քաղաքացիներ, «Հայանտառ» ՊՈԱԿ-ն անտառածածկ տարածքներն աղբից մաքրելու ծավալուն միջոցառում է նախաձեռնել։ Միջոցառումն անցկացվելու է պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, նախաձեռնող քաղաքացիական խմբերի, իրավաբանական և ֆիզիկական անձանց ներգրավմամբ։
-
23 ապրիլ 2025 Շրջակա միջավայրի նախարարությունը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը համագործակցության հուշագիր են ստորագրել Երևանում կազմակերպված Էլեկտրական շարժունակության ազգային առաջին համաժողովի շրջանակում Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրել են համագործակցության հուշագիր, որի նպատակը բնապահպանական կրթության, վերապատրաստման և գիտահետազոտական գործունեության խթանումն է։
-
23 ապրիլ 2025 Քննարկվել է «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:
-
22 ապրիլ 2025 Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվել է «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունը Շրջակա միկջավայրի նախարարության նախաձեռնությամբ ապրիլի 22-ին գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ: Քննարկվել է ««Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն առաջին ընթերցմամբ ներկայացրել է Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:
-
22 ապրիլ 2025 Ամեն տարի ապրիլի 22-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Երկրի օր Ամեն տարի ապրիլի 22-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Երկրի օր՝ նպատակ ունենալով բարձրացնել մարդկանց տեղեկացվածությունը շրջակա միջավայրի խնդիրների մասին և խթանել բնության պահպանությանն ուղղված գործողությունները։ Այն նշվում է ավելի քան 190 երկրներում և համարվում է համաշխարհային բնապահպանական շարժման կարևորագույն օրերից մեկը։