Նորություններ
-
17 հուլիս 2025 Վարչապետը ներկայացրել է Շրջակա միջավայրի նորանշանակ նախարար Համբարձում Մաթևոսյանին Վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել Հակոբ Սիմիդյանին Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնում իր կատարած աշխատանքի համար և համոզմունք հայտնել, որ քաղաքական և կառավարչական ոլորտում պարոն Սիմիդյանի փորձը հետագայում ևս կներգրավվի պետության զարգացման գործում:
-
17 հուլիս 2025 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմին ներկայացրել է նորանշանակ նախարար Համբարձում Մաթևոսյանին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմին ներկայացրել է նորանշանակ նախարար Համբարձում Մաթևոսյանին՝ ընդգծելով վերջինիս փորձն ու կարողությունները։ Փաշինյանը նաև շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Հակոբ Սիմիդյանին՝ կատարած աշխատանքի համար։
-
16 հուլիս 2025 Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն կազմել է 18.9°C Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 16-ի 08։00 դրությամբ կազմել է 18.9°C: Տեղեկացնենք նաև, որ «Սևան» ազգային պարկի տարածքում գործում է 5 հանրային լողափ։
-
16 հուլիս 2025 ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնում է Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
-
16 հուլիս 2025 Համբարձում Մաթևոսյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ նախագահի հրամանագրով Համբարձում Մաթևոսյանը նշանակվել է Շրջակա միջավայրի նախարար: