ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
16.03.2023
Կայացել է «Հայաստանում կենսաբազմազանության ուժեղացված պահպանությունն ու կայուն օգտագործումը եվրոպական չափանիշներին համապատասխան» թվինինգ ծրագրի եզրափակիչ կոնֆերանսը

Կայացել է «Հայաստանում կենսաբազմազանության ուժեղացված պահպանությունն ու կայուն օգտագործումը եվրոպական չափանիշներին համապատասխան» թվինինգ ծրագրի եզրափակիչ կոնֆերանսը:
Կոնֆերանսին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, նախարարության մասնագիտական ստորաբաժանումների և ենթակա ՊՈԱԿ-ների ղեկավարներ, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը, Հարավային Կովկասում Ֆինլանդիայի շրջիկ դեսպան տիկին Քիրթսի Նարինեն, Հայաստանում Չեխիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Պետր Պիրունչիկը, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, Հայաստանում Եվրամիության պատվիրակության, «Թվինինգ» ծրագրի, Չեխիայի Հանրապետության բնության պահպանության գործակալություն, շրջակա միջավայրի ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների, հասարակական սեկտորի և լրատվադաշտի ներկայացուցիչներ։ 
✅Կոնֆերանսի ընթացքում ներկայացվել են «Թվինինգ» ծրագրի արդյունքները և առաջարկությունները, ինչպես նաև քննարկվել են Հայաստանում կենսաբազմազանության պահպանության հարցում հետագա քայլերը։
✅ Ելույթներով հանդես են եկել նախարար Հակոբ Սիմիդյանը և նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը։
Կարևորվել է Եվրամիության Թվինինգ գործիքի շրջանակներում հաստատված փոխգործակցությունը Չեխիայի և Ֆինլանդիայի կոնսորցիումի կողմից իրականացված այս Ծրագրի շրջանակում, որն էապես աջակցել է եվրոպական առաջադեմ ստանդարտների համապատասխանեցմանը շրջակա միջավայրի կառավարման ոլորտում։ 
«ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) վավերացումից հետո շրջակա միջավայրի նախարարությունը նախաձեռնել է բարեփոխումների շարք, ինչպես ինստիտուցիոնալ, այնպես էլ օրենսդրական ոլորտներում, որոնք ուղղված են կայուն զարգացման նպատակների իրականացմանը, կանաչ տնտեսության հայեցակարգի արդյունավետ ներդրմանը, ինչպես նաև  շրջակա միջավայրի պահպանությանը, պաշտպանությանը և բնական ռեսուրսների բանական օգտագործմանը։  
Վստահ եմ, որ այս Ծրագրի շրջանակներում օրենսդրական և ինստիտուցիոնալ համակարգի ներդրման վերաբերյալ ներկայացված առաջարությունները կդառնան այն անհրաժեշտ գործիքակազմը, որով հնարավոր կլինի կյանքի կոչել ՀՀ-ԵՄ համաձայնագրի ճանապարհային քարտեզով նախանշված գործողությունները կենսաբազմազանության և բնության հատուկ պահպանվող տարածքների՝ Եվրոպական  չափանիշներին համապատասխան պահպանությունն ու կայուն կառավարումն ապահովելու նպատակով»,-նշել է նախարարը։
«Թվիննինգ ծրագրի իրականացմամբ մենք նպատակ ենք ունեցել Հայաստանում կենսաբազմազանության պահպանությունն ու կայուն օգտագործումն ապահովել միջազգային / ԵՄ չափանիշներին համապատասխան՝ սահմանելով դրանց պահպանության համար պահանջվող միջոցառումներ, ստեղծելով կենդանատեսակների և բուսատեսակների պահպանության կարգավիճակի մշտադիտարկման համակարգ, ներդնելով հանրության կրթական և ընդհանուր իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված մեխանիզմներ։
Այս համատեքստում բարձր եմ գնահատում Չեխիայի և Ֆինլանդիայի առաջադեմ փորձը շրջակա միջավայրի կառավարման, մասնավորապես կենսաբազմազանության և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանութան և արդյունավետ կառավարման գործում»,-նշել է նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը՝ անդրադառնալով նաև Ծրագրի շրջանակում իրականացված փոխայցելություններին։
Կոնֆերանսի ընթացքում ելույթներով հանդես են եկել Շրջակա միջավայրի նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը, Ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանը, Չեխիայի Հանրապետության բնության պահպանության գործակալության ղեկավար Դավիդ Լացինան, գործակալության արտաքին կապերի վարչության պետ Տոմաշ Ռուժիչկան, ովքեր ամփոփել են Ծրագրի բաղադրիչների իրականացումը և գրանցված արդյունքները։