ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
11.02.2013
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության բացահայտումները (04.02-08.02.2013թթ)

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի  բնապահպանական պետական տեսչությանկողմից 04.02-08.02.2013թթ ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է  900.0հազ.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 9 որոշում և հաշվարկվել շուրջ 933.6հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:       Մասնավորապես`           Բուսական աշխարհի պահպանության ոլորտ         Գեղարքունիքի  տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 2 գործով  2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր. ընդհանուր գումարի  վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 264.6 հազ.դր. ընդհանուր  գումարի բնությանը պատճառված վնաս:      Երևանի տարածքային բաժնի  աշխատակիցների կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման  համար  1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է վարչական տուգանքի որոշում 50.0 հազ.դր. գումարի չափով և   հաշվարկվել է 120.0.0 հազ.դր  գումարի բնությանը պատճառված վնաս:          Լոռու տարածքային բաժնի  վարույթին հանձնված ապօրինի ծառահատման  գործով 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի  որոշում և   հաշվարկվել է 339.0 հազ,դր  գումարի բնությանը պատճառված վնաս:          Փայտանյութի ապօրինի տեղափոխում      Անտառների վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար  3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է  300.0.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 90.0հազ.դր  ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:      Կոտայքի տարածքային բաժնի  բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար  3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է  300.0.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 120.0հազ.դր.  ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:      Հանքանյութի ապօրինի տեղափոխում      Շիրակի տարածքային բաժնի  աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված բեռնատարով առանց ծածկոցի սորուն նյութի  տեղափոխման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի 1 որոշում:     Ընդհանուր առմամբ բնապահպանական պետական տեսրության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ. բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել  2.2մլն.դր. գումար: