Նորություններ
-
26 հունվար 2023 Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերի գլխավորած պատվիրակությանը Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Վերականգնման վարկերի բանկի (KfW) հայաստանյան ներկայացուցիչ Զառա Չատինյանը և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից գործընկեր նախարարությունների հետ համատեղ իրականցվող «ECOserve» ծրագրի թիմի ղեկավար Ալլա Բերբերյանը։
-
25 հունվար 2023 Մեկնարկել է «Ակվակուլտուրայի և ձկնային տնտեսության կրթության զարգացումը հանուն Կանաչ գործարքի Հայաստանում և Ուկրաինայում. կրթությունից դեպի էկոլոգիա» (AFISHE) Էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագիրը Այսօր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տրվել է «Ակվակուլտուրայի և ձկնային տնտեսության կրթության զարգացումը հանուն Կանաչ գործարքի Հայաստանում և Ուկրաինայում. կրթությունից դեպի էկոլոգիա» (AFISHE) Էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագրի մեկնարկը։
-
23 հունվար 2023 Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի կողմից 2022 թվականին իրականացված աշխատանքները Անտառավերականգնման և անտառապատման աշխատանքներ՝ Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի 237 հա տարածքում, Աճեցվել է 250 հազար հատ փակ արմատային համակարգով տնկանյութ, Հիմնադրվել է 5 հա տնկարան, Հիմնադրվել է 6 ժամանակակից ջերմոցային համալիր
-
23 հունվար 2023 Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի է ունեցել բնապահպանական խաղերի ներկայացում-միջոցառում Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի է ունեցել բնապահպանական խաղերի ներկայացում-միջոցառում:
-
20 հունվար 2023 Վերահսկողության միջոցառումների շրջանակում Սևանա լճից դուրս է բերվել 95 ապօրինի խեցգետնաորսիչ և 41 ձկնորսական ցանց Հունվարի 19-ին «Սևան» ազգային պարկի հատուկ նշանակության ջոկատի կողմից իրականացված վերահսկողության միջոցառումների արդյունքում լճից դուրս է բերվել և առգրավվել 95 ապօրինի խեցգետնաորսիչ և 41 ձկնորսական ցանց։