ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

  • Օզոնաքայքայիչ, վտանգավոր նյութեր և թափոններ պարունակող ապրանքների ներմուծումը կարգավորող իրավական դաշտին վերաբերող հարցեր

    Նման բնույթի հարցերով դիմել ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման վարչություն` +374 11 818 531 հեռախոսահամարով:

  • Ջրօգտագործման թույլտվությունների հայտին կից ներկայացվելիք փաստաթղթերի ցանկը

    Ջրօգտագործման թույլտվությունների հայտին կից ներկայացվելիք փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության կայքում:
    Հարցերի դեպքում դիմել ՀՀ շրջակա միջավայրի նախարարության  Ջրային ռեսուրսների կառավարման վարչություն վարչություն` +374 11 818 541 հեռախոսահամարով:

  • Մթնոլորտային օդի աղտոտվածություն

    Մթնոլորտային օդի աղտոտվածություն մասին տեղեկատվությունը տեղադրվում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքի «Արտանետումներ» և «Շրջակա միջավայրի մոնիթորինգ» բաժիններում, ինչպես նաև նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի meteomonitoring.am կայքի համապատասխան էջերում:

  • Ահազանգեր համայնքներում հատվող ծառերի վերաբերյալ

    Համայնքների ենթակայության տակ գտնվող տարածքներում ծառերի հատման թույլտվություն տալիս է համայնքի ղեկավար մարմինը: Եթե թույլտվությունը առկա չէ, ապա խնդրում ենք ահազանգել ՀՀ շրջակա միջավայրի նախարարության թեժ գծին` +374 11 818 559:

  • ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունում թափուր աշխատանքային տեղերի վերաբերյալ

    Թափուր աշխատանքային տեղերի ցանկը տեղադրված է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում հետևյալ հղումներով`

    ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
     

  • Ի՞նչ է էկոլոգիական տեղեկատվությունը

    Համաձայն ‹‹Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության հասանելիության, որոշումնեի ընդունելու գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին›› կոնվենցիայի (Օրհուսի կոնվենցիա)՚ ‹‹Էկոլոգիական տեղեկատվությունը›› նշանակում է ցանկացած տեղեկատվություն` գրավոր, տեսաձայնային, էլեկտրոնային կամ այլ նյութական ձևով, հետևյալի մասին.
    ա/ շրջակա միջավայրի բաղադրիչների դրության մասին, որպիսիք են օդը և մթնոլորտը, ջուրը, բնահողը, հողը, լանդշաֆտը և բնական օբյեկտները, կենսաբանական բազմազանությունը և նրա բաղադրիչները, ներառյալ գենետիկորեն փոփոխված օրգանիզմները, և փոխազդեցությունը այս բաղադրիչների միջև,
    բ/ այն գործոնների մասին, որպիսիք են նյութերը, էներգիան, աղմուկը և ճառագայթումը, ինչպես նաև այն գործունեությունը կամ միջոցները, ներառյալ` վարչական միջոցները, շրջակա միջավայրի ոլորտի համաձայնագրերը, քաղաքականությունը, օրենսդրությունը, պլանները և ծրագրերը, որոնք ազդում են կամ ունակ են ազդել շրջակա միջավայրի տարրերի վրա, որոնք բերված են վերը` ա/ ենթակետում, և ծախսերի ու արդյունքների վերլուծությունը և այլ տնտեսական վերլուծություններ ու ենթադրություններ, որոնք օգտագործվել են շրջակա միջավայրի հետ կապված հարցերով որոշումների ընդունման ընթացքում,
    գ/ մարդկանց առողջության և անվտանգության, մարդկանց կյանքի պայմանների, մշակույթի օբյեկտների և շենքերի ու շինությունների մասին` այնքանով, որքանով դրանց վրա ազդում է կամ կարող է ազդել շրջակա միջավայրի տարրերի վիճակը, կամ այս բաղադրիչներով միջնորդավորված ազդակները, գործունեությունը կամ միջոցները, որոնք հիշատակված են վերը` բ/ ենթակետում:

  • Արդյո՞ք Շրջակա միջավայրի նախարարությունը պատասխանատու է թափառող կենդանիների վնասազերծման համար։

    Շրջակա միջավայրի նախարարությունը (այդ թվում՝ նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ները)  թափառող կենդանիների վնասազերծման որևէ գործառույթ չի իրականացնում։Երևանում թափառող կենդանիների վնասազերծման պատասխանատու կառույցը «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ն է (թեժ գիծ՝ +374 11 514 539)։
    Մարզերում թափառող կենդանիներին վերաբերող հարցերով հարկ է դիմել տեղական ինքնակառավարման համապատասպան մարմին։