Կայացել է REC Caucasus ծրագրի մեկնարկային հանդիպում-ասուլիսը
Կայացավ REC Caucasus` Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Շրջակա միջավայրի պահպանման վերաբերյալ համատեղ մոնիթորինգային ծրագիր` Սևծովյան ավազանի երկրների համար» ծրագրի մեկնարկային հանդիպում-ասուլիսը, որտեղ բացման խոսքով հանդես եկավ ՇՄՆ նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, ինչպես նաև «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանը:
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (07.04-12.04.2021թ.)
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված ապրիլի 7-9-ին օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով։ Ապրիլի 8-9-ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին Սյունիքի հովտային գոտում կհասնի +30…+33, Արարատյան դաշտում և Երևանում՝ +27…+29 աստիճանի։
Հանրապետության տարածքում՝
Ապրիլի 07-ի ցերեկը, 08-09-ին, 10-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 10-ի ցերեկը, 11-12-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 07-ի ցերեկը, 08-09-ին աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Ապրիլի 07-ի ցերեկը, 08-09-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 10-12-ին՝ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով եղել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղում
Անտառտնտեսության մասնաճյուղի գրասենյակում նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մասնաճյուղի ղեկավարի և աշխատակիցների հետ։
Ուսումնասիրություն Ազատի ջրամբարի տարածքում
Շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումներն ուսումնասիրել են ֆեյսբուքյան օգտատիրոջ կողմից բարձրաձայնված՝ «Ազատի ջրամբար, ամբողջովին թոռերի մեջ» վերտառությամբ բնապահպանական իրավախախտման վերաբերյալ նյութը Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի հանձնարարականով համապատասխան գրություն է ուղարկվել ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ դեպքը մանրամասն ուսումնասիրելու, հանգամանքները պարզելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար։
Մեկնարկում է «ԼԻՆԵ՛ՆՔ ԻՐԱԶԵԿ, ՊԱՀՊԱՆԵ՛ՆՔ ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ» կրթական միջոցառումների նոր շարքը
Շրջակա միջավայրի նախարարության Օզոնի ծրագիրը ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման ծրագրի և «Շրջակա միջավայր և առողջություն» ՀԿ-ի հետ համատեղ մեկնարկում է «ԼԻՆԵ՛ՆՔ ԻՐԱԶԵԿ, ՊԱՀՊԱՆԵ՛ՆՔ ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ» կրթական միջոցառումների շարքը, որը հնարավորություն կընձեռնի մարզերի և Երևանի դպրոցների աշակերտներին մանրամասն ծանոթանալու օզոնային շերտի քայքայման բնապահապանական խնդրին և իրենց անմիջական դերակատարությունն ունենալ օզոնային շերտի վերականգնման գործում։
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (06.04-11.04.2021թ.)
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված ապրիլի 6-9-ին օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։ Ապրիլի 8-9-ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին Սյունիքի հովտային գոտում կհասնի +28…+32, Արարատյան դաշտում և Երևանում՝ +27…+29 աստիճանի։
Հանրապետության տարածքում՝
Ապրիլի 06-ի ցերեկը՝ հյուսիսային շրջաններում, 10-11-ին՝ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 07-09-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 06-09-ին աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Ապրիլի 06-ի ցերեկը, 07-09-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 10-11-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող «Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագրի ֆինանսավորմամբ Սյունիքի մարզում հրշեջ-փրկարարական կամավորական հենակետ է բացվել
Շիկահող բնակավայրում հրշեջ-փրկարարական հենակետը հիմնվել է Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող «Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագրի ֆինանսավորմամբ՝ ՀՀ Սյունիքի մարզում գրանցված «Խուստուփ» փրկարար ջոկատ ՀԿ-ի կողմից: Ծրագրի դոնորն է հանդիսանում գերմանական KfW բանկը: