«Երևաննախագիծ» ՓԲ ընկերության կողմից  ներկայացված Երևան քաղաքի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, Լենինգրադյան փողոց հ.29/17 հասցեներում նախատեսվող բնակելի համալիրի կառուցման հանրային քննարկումների վերաբերյալ

07-04-2021

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ.  ապրիլի 16-ին, ժամը 12:00-ին Մալաթիա-Սեբաստիա  վարչական շրջանում (ք.Երևան, Սեբաստիա փողոցի 32 հասցեում) տեղի կունենան «Երևաննախագիծ» ՓԲ ընկերության կողմից  ներկայացված Երևան քաղաքի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, Լենինգրադյան փողոց հ.29/17 հասցեներում նախատեսվող բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /երկրորդ փուլ/:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18:

<
>